Proxy Green Solutions
Proxy Green Solutions · ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՊԱՀՊԱՆՈՒՄ

Համալիր կանաչապատում և տարածքների պահպանում
մասնավոր, կոմերցիոն գույքի
և կորպորատիվ նախաձեռնությունների համար.

Մենք չենք սահմանափակվում մակերեսային կանաչապատմամբ. նախ ուսումնասիրում ենք տարածքը, ապա նախագծում և վերականգնում միջավայրի ամբողջական արժեքը։ Բարձր արդյունավետության սպասարկում կոմերցիոն ակտիվների և մասնավոր առանձնատների համար։ Կորպորատիվ ծառատունկերի և CSR / ESG նախաձեռնությունների իրականացում բիզնեսի, միջազգային կառույցների և հիմնադրամների համար՝ հանրային ու գործընկերային տարածքներում, համայնքային թույլտվություններով և ինստիտուցիոնալ ճշգրտությամբ։

Վերականգնված կոմերցիոն տարածքի ներքին կանաչապատման դետալ
ՓՈՒԼ 01
Ախտորոշում

Կանաչապատում և խնամք. Մեր մասնագետներն իրականացնում են տարածքի ճշգրիտ ուսումնասիրություն և հողի նմուշառում (ըստ անհրաժեշտության)։ Ոռոգման համակարգեր. Դաշտային թիմերը գնահատում են ոռոգման առկա համակարգի վիճակը, արդյունավետությունը և ավտոմատացման հնարավորությունները։ Լուսավորություն. Գնահատվում է արտաքին լուսավորության առկա վիճակը և լանդշաֆտային լուսավորության ներուժը։ Ինտերիերի կանաչապատում և խնամք. Գնահատվում են շենքի ներսի լուսավորությունը, միկրոկլիման և կանաչ գոտիների տեղադրման հնարավորությունները։

Ավտոմատացված ոռոգման համակարգի մոնտաժ ջերմոցում
ՓՈՒԼ 02
Նախագծում
  • Բուսաբանական ճշգրիտ ինտեգրում. Տեղանքի միկրոկլիմային համապատասխան ծառերի և թփերի վերլուծական ընտրություն՝ բարձր արդյունավետության կանաչ գոտիների նախագծման համար:
  • Լանդշաֆտային ճարտարապետություն. Արտաքին միջավայրի գործառնական և գեղագիտական մոդելավորում՝ տարածքի արժեքի առավելագույն բարձրացման նպատակով:
  • Ոռոգման ավտոմատացված համակարգեր. Ջրային ռեսուրսների կառավարման ցանցերի անհատական չափագրում, նախագծում և սպասարկման ուղեցույցների պատրաստում:
  • Տարածքի բարեկարգում. Քայլուղիների նախագծում, ինչպես նաև՝ շենքերի արտաքին մակերեսի (քարե պատ) բարձր ճնշման, անվնաս լվացման (քարշերինգ) պլանավորում:
  • Լուսավորության նախագծում. Լանդշաֆտին ինտեգրված արտաքին լուսավորության նախագծում՝ գեղագիտական և անվտանգության նպատակներով:
  • Կորպորատիվ համապատասխանություն. Վերականգնման պլանների համապատասխանեցում պատվիրատուի CSR, ESG և Կայուն զարգացման ռազմավարության չափորոշիչներին:
Խնամված առանձնատան լանդշաֆտ՝ հարդարված կանաչապատմամբ
ՓՈՒԼ 03
Վերականգնում

Մասնագիտացված թիմերի կողմից 1-ին և 2-րդ փուլերի ուսումնասիրության արդյունքների կենսագործում, բուսաբանական/կառուցվածքային ճշգրիտ նախագծերի, լուսավորության համակարգերի մոնտաժի և շենքերի արտաքին մակերեսների բարձր ճնշման լվացման (քարշերինգ) ծառայությունների իրականացում (առանց ընթացիկ աշխատանքային ընդհատումների): Ինտերիերի կանաչապատում և խնամք. Ներքին բույսերի տեղադրում և կանոնավոր սպասարկում՝ ջրում, սնուցում, էտ և անհրաժեշտության դեպքում փոխարինում։ Ոռոգման համակարգեր. Ավտոմատացված ոռոգման համակարգերի մոնտաժ, կարգավորում, վերանորոգում և սեզոնային սպասարկում։ Համապատասխանության և կատարողականի հաշվետվությունները տրամադրվում են աշխատանքի ավարտից հետո՝ հնարավոր ամենասեղմ ժամկետում:

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մասնագիտացված ուղղություններ` որակի մեկ նշաձող

ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ ԵՆՔ ՎԱՂ, ՄԻՋԱՄՏՈՒՄ ՃՇԳՐՏՈՐԵՆ ԵՒ ԿԱՆԽՈՒՄ ԽՆԴԻՐԸ: Մենք չենք սահմանափակվում սովորական սպասարկմամբ։ Յուրաքանչյուր ծառայություն մատուցվում է փորձառու մասնագետների կողմից՝ կանոնավոր վերահսկողությամբ, հստակ գործընթացներով և ճշգրիտ հաշվետվողականությամբ։

SVC / 01

Կանաչապատում, ինտերիերի ֆիտոդիզայն և խնամք

Ներբակային կանաչապատումից մինչև տանիքների կանաչ միջավայրերի (բիոմների) նախագծում և գրասենյակային կանաչ անկյունների ձևավորում՝ յուրաքանչյուր նախաձեռնություն ճշգրտորեն նախագծված կայունության և կենսունակության ապահովման, ինչպես նաև՝ հաշվետվությունների թափանցիկության համար:

  • Մասնագիտացված անձնակազմի կողմից բույսերի ընտրություն։
  • Ինտերիերի կանաչապատում և խնամք. բույսերի ընտրություն՝ ըստ ներքին լուսավորության, ֆիտոդիզայն, ավտոմատացված ոռոգում և շարունակական խնամք։
  • Եռամսյակային մշտադիտարկում և փոխարինման ուղեցույցեր։
  • Սեզոնային խնամք՝ ջրում, սնուցում, էտ և անհրաժեշտության դեպքում բույսերի փոխարինում։
SVC / 02

Լանդշաֆտային ինժեներիա և ենթակառուցվածքներ

Ոռոգման, լուսավորության և հողի ծածկույթի լուծումներ՝ կանաչապատված տարածքի արդյունավետ օգտագործման և խնամքի համար։ Ծառայությունները կարելի է պատվիրել առանձին կամ ամբողջական կանաչապատման նախագծի շրջանակում։

  • Խելացի ոռոգման համակարգեր. Չափագրում, նախագծում, մոնտաժ և կարգավորում, ջրային կորուստների աուդիտ և սեզոնային սպասարկում։
  • Լանդշաֆտային լուսավորություն. Նախագծում և անցկացում՝ կանաչապատված տարածքի ֆունկցիոնալության ու անվտանգության, ապա երեկոյան գեղագիտական տեսքի համար։
  • Հողի մուլչապատում և դեկորատիվ խճապատում. Խոնավության պահպանում, մոլախոտերի կանխարգելում և տարածքի ճարտարապետական մաքուր գոտիավորում։
SVC / 03

Կորպորատիվ ծառատունկեր և ESG/CSR նախաձեռնություններ

Կորպորատիվ, բնապահպանական և CSR/ESG նախաձեռնությունների իրականացում՝ «բանալին ձեռքին» սկզբունքով։ Ծառատունկերի կազմակերպում հանրային, համայնքային կամ հաճախորդի համար հասանելի այլ վայրերում՝ առևտրային ընկերությունների, ոչ առևտրային կազմակերպությունների և միջազգային կառույցների համար։ Յուրաքանչյուր նախագիծ մշակվում է ըստ պատվիրատուի կարիքների և տարածքի հասանելիության։

  • Տարածքի ընտրություն և համաձայնեցում. Հանրային ժառանգության տարածքներ, համայնքային գոտիներ կամ կազմակերպության տարածքներ՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անհրաժեշտ համաձայնություններով։
  • Կպչողունակ տնկանյութի ընտրություն. Տեղանքի հողակլիմայական պայմաններին առավելագույնս հարմարեցված, բարձր կպչողունակություն ունեցող տնկանյութի ընտրություն և մասնագիտական տնկում։
  • Շարունակական խնամք և մշտադիտարկում. Ոռոգման ապահովում և հետագա խնամք՝ կախված տեղանքի առանձնահատկություններից և պատվիրատուի պահանջած ծառայությունների փաթեթից (ըստ անհրաժեշտության՝ ներառյալ պարբերական մշտադիտարկում)։
  • Փաստաթղթավորված հաշվետվություն. Իրականացված աշխատանքների արձանագրում և չափելի արդյունքներ՝ ESG, CSR կամ դոնորական հաշվետվողականության չափորոշիչներին համապատասխան։
SVC / 04

Բույսերի վաճառք և մատակարարում

Բույսերը հնարավոր է ձեռք բերել ինչպես առանձին (հատով կամ խմբաքանակով), այնպես էլ տնկման ծառայության հետ միասին։ Մատակարարումը կազմակերպում ենք առավել վստահելի մատակարարներից՝ առավելագույն կպչողունակություն ապահովելու նպատակով։

  • Ինտերիերի և արտաքին բույսերի, դեկորատիվ թփերի ու ծառերի ընտրություն՝ ըստ տարածքի պայմանների։
  • Տնկանյութի մատակարարում ստուգված և վստահելի արտադրողից կամ մատակարարից՝ կպչողունակության առավելագույն ապահովմամբ։
  • Մասնագիտական խորհրդատվություն՝ բույսի խնամքի և տեղադրման վերաբերյալ։
  • Առաքում և, ըստ ցանկության, մասնագիտական տնկում։
SVC / 05

Արտաքին մակերեսների խորքային լվացում և պահպանում

Պատերի բարձր ճնշման լվացում (karchering)`արտաքին մակերեսները վերականգնելու և պահպանելու համար՝ առանց բիզնեսի բնականոն աշխատանքի խաթարման։ Թիմերն աշխատում են ոչ պիկային ժամերին՝ կիրառելով վերահսկվող մեկուսացման մեթոդներ և ապահովագրական ամբողջական ծածկույթ:

  • Քարի և մետաղի մակերեսների վերականգնում՝ նվազագույն անհարմարությամբ շենքի օգտագործողների համար։
  • Ածխածնային նստվածքների և կենսաթաղանթի հեռացում՝ ոչ քայքայիչ մաքրող նյութերով։
  • Մակերեսների վիճակի փաստաթղթավորված հաշվետվություն՝ յուրաքանչյուր սպասարկման փուլից հետո։
  • Վիճակի վերահսկում. մակերեսների վիճակի փաստաթղթավորված գնահատում և հաշվետվություն՝ յուրաքանչյուր աշխատանքային փուլից հետո։

Տարածքի պահպանման համակարգային մոտեցում

Ախտորոշումից մինչև իրականացում՝ Proxy Green Solutions-ը միավորում է կանաչապատումը, համալիր լուծումները և մակերեսների վերականգնումը՝ օբյեկտի կառավարման մեկ համակարգում։

ՈՒՄ ԵՆՔ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

Լուծումներ՝ տարածքի կարիքներին համապատասխան։

Բիզնես կենտրոններ և կորպորատիվ կամպուսներ

Տարածքի կանաչապատում և խնամք

Աշխատակիցների և վարձակալների գոհունակություն և հարմարավետություն, ESG համապատասխանություն, մաքուր կորպորատիվ տեսք և կանխատեսելի սպասարկման հաշվետվություն։

Ինտերիերի կանաչապատում և խնամք

Բույսերի ընտրություն և խնամք՝ աշխատակիցների բարեկեցության և օդի որակի բարելավման համար։

Հյուրընկալության և ռեստորանային բիզնես

Հյուրընկալ բացօթյա տարածքներ, երեկոյան լուսավորություն, փարթամ կանաչ և բարձր այցելությանը դիմացող բուսականություն։

Մասնավոր առանձնատներ

Նրբաճաշակ, պլանավորված կանաչապատում և խնամք, բուսաբանական լուսավորության անցկացում և ջրախնայող ոռոգում՝ ուղղված գույքի արժեքի երկարաժամկետ պահպանմանն ու բարձրացմանը։

Միջազգային կառույցներ, ՀԿ-ներ և կորպորատիվ CSR

Բնապահպանական նախաձեռնություններ և կորպորատիվ ծառատունկեր հանրային և այլ հասանելի գոտիներում՝ համապատասխանեցված կազմակերպության նպատակներին, ESG չափորոշիչներին և թափանցիկ հաշվետվողականությանը։

ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ԱՇԽԱՏՈՒՄ

Հստակ ճանապարհ՝ առաջին զանգից մինչև շարունակական խնամք։

  1. 01

    Խորհրդատվություն և այց տարածք

    Տեղում զննում և ձեր նպատակների ու պահանջների քննարկում։

  2. 02

    Ախտորոշիչ հաշվետվություն և աշխատանքների ծավալ

    Հողի, ոռոգման, լուսավորության և մակերեսների գնահատում՝ մանրամասն առաջարկով։

  3. 03

    Նախագծում և իրականացում

    Իրականացում մասնագիտացված թիմերի կողմից՝ առանց ձեր աշխատանքը խաթարելու։

  4. 04

    Շարունակական խնամք և մշտադիտարկում

    Պլանավորված սպասարկում, թափանցիկ հաշվետվություն և սեզոնային ճշգրտումներ։

ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ
  • PMI PMP® հավաստագրված անձնակազմ և նախագծերի կառավարում
  • ESG համապատասխանության և կայունության հաշվետվողականության մեջ պատրաստված անձնակազմ
  • Կորպորատիվ SLA պայմանագրերի համար երաշխավորված արձագանք 48 ժամվա ընթացքում
  • Կախված ծառայության տեսակից և կնքված պայմանագրից՝ ոլորտում մասնագիտացված անձնակազմի հավաքագրում՝ առավելագույն արդյունավետություն ապահովելու համար
ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

ՄԵՆՔ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՒ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ԵՆՔ ԿԵՆՍՈՒՆԱԿ, ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՆԵՐ՝ ՄՏԱԾՎԱԾ ՁԵՒԱՎՈՐՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԻ ԵՒ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՇՆՈՐՀԻՎ:

Ծաղկած կանաչ մարգ՝ Դիլիջանի անտառապատ բլուրների և լեռների տեսարանով
ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Ստեղծել ապագա, որտեղ բարձր արդյունավետությամբ կանաչ տարածքները դառնում են մեր ապրելու, աշխատելու և համայնքային կյանքը ձևավորելու նոր չափանիշը։

Բարեկարգված առանձնատան տարածք՝ լեռնային տեսարանով
ՄԵՐ ՄԱՍԻՆ

«ՊՌՈՔՍԻ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2021 թ.-ին՝ կանաչ տարածքների խնամքը սովորական սպասարկման շրջանակներից դուրս բերելու նպատակով: Մենք համադրում ենք մասնագիտական դաշտային փորձը, մտածված ձևավորումը և շարունակական մշտադիտարկումը՝ տարածքները լավագույնս աշխատող և երկարաժամկետ կայուն պահելու համար

Մենք աշխատում ենք բիզնես կառույցների, շահույթ չհետապնդող կազմակերպությունների, գույքի սեփականատերերի և այն կառավարող հաստատությունների հետ, որոնք իրենց տարածքներում ակնկալում են մտածված ձևավորում, բարձրակարգ խնամք և երկարաժամկետ արդյունք։

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ
  • Ճիշտ լուծումը սկսվում է ճիշտ գնահատումից։ Որոշում կայացնելուց առաջ ուսումնասիրում ենք տարածքը, որպեսզի յուրաքանչյուր միջամտություն հիմնված լինի իրական կարիքի վրա։
  • Նախագծված երկարաժամկետ արդյունքի համար։ Բույսերի ընտրությունից մինչև մակերեսների խնամք՝ ընտրում ենք լուծումներ, որոնք նախատեսված են արդյունավետ և երկարատև արդյունքի համար։
  • Աշխատում ենք՝ առանց խաթարելու ձեր գործունեությունը։ Մեր թիմերը աշխատում են ձեր գործառնական ռեժիմին համապատասխան՝ հնարավորինս նվազեցնելով անհարմարությունը աշխատակիցների, այցելուների և տարածքի օգտագործողների համար։
  • Համակարգում ենք յուրաքանչյուր մանրուք։ Հանրային և ընդհանուր օգտագործման տարածքներում աշխատանքը կազմակերպում ենք՝ հաշվի առնելով համապատասխան կարգավորումները, գործառնական պահանջներն ու շահառուների ներգրավվածությունը։
  • Չափելի արդյունք և հաշվետվողականություն։ Մենք վերահսկում ենք աշխատանքը յուրաքանչյուր փուլում և հաշվետու ենք մեր հաճախորդներին՝ տրամադրելով կատարված աշխատանքի և տարածքի վիճակի չափելի և հստակ պատկեր։
ՀԱՍՏԱՏՎՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Մենք աշխատում ենք գաղտնիության պայմաններում։ Ահա՝ ինչ կարող ենք պատմել։ Աշխատանքներ Երևանում՝ դիվանագիտական առաքելության և այլ տարածքներում։

Ճարտարապետական վերականգնում և հասանելիություն

Շենքերի քարե երեսպատման մաքրում, բետոնե կոնստրուկցիաների վերականգնում և հասանելիության թեքահարթակներ՝ ինստիտուցիոն անվտանգության չափորոշիչներին համապատասխան։

Տարածքների բարեկարգում

Մուլչի շերտի փոխարինում խճով՝ ջրահեռացման և հրդեհային անվտանգության պահանջները հաշվի առնելով։

Կորպորատիվ և մասնավոր օբյեկտներ

Կանաչապատում, ավտոմատ ոռոգում, լանդշաֆտային լուսավորություն և ֆասադի լվացում՝ պայմանագրային ժամանակացույցով և փակ հաշվետվությամբ։

Պատվիրատուների անունները չեն նշվում պայմանագրային պահանջներով։ Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է գաղտնիության պայմանագրի շրջանակում։
ԿԱՊ

Դիմեք մեզ այսօր՝

Հեռախոս / WhatsApp
+374 33 004044
Գրասենյակ
Սիլ Բիլդինգ բիզնես կենտրոն՝ Տիգրան Մեծի 49, Երևան
Սպասարկման տարածք
Երևան և Հայաստանի մարզեր
Կայք
proxyllc.app
Հետևեք մեզ
© 2026 Proxy LLC · Proxy Green Solutions. Բոլոր իրավունքները պաշտպանված են։