Proxy Green Solutions
Proxy Green Solutions · ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՊԱՀՊԱՆՈՒՄ

Ինժեներական կանաչապատում և տարածքների պահպանում
մասնավոր, կոմերցիոն գույքի
և հանրային տարածքների համար.

Մենք չենք սահմանափակվում մակերեսային կանաչապատմամբ. մենք ուսումնասիրում ենք տարածքը, նախագծում և վերականգնում միջավայրի ամբողջական արժեքը։ Բարձր արդյունավետության սպասարկում կոմերցիոն ակտիվների, մասնավոր առանձնատների և հանրային տարածքների համար՝ համայնքային թույտվություններով և ինստիտուցիոնալ ճշգրտությամբ: 

Վերականգնված կոմերցիոն տարածքի ներքին կանաչապատման դետալ
ՓՈՒԼ 01
Ախտորոշում

Կանաչապատում և խնամք. մեր մասնագետներն իրականացնում են տարածքի ճշգրիտ ուսումնասիրություն և հողի նմուշառում (ըստ անհրաժեշտության), մինչդեռ դաշտային թիմերը գնահատում են ոռոգման առկա հնարավորությունները։  

Ավտոմատացված ոռոգման համակարգի մոնտաժ ջերմոցում
ՓՈՒԼ 02
Նախագծում
  • Բուսաբանական ճշգրիտ ինտեգրում. Տեղանքի միկրոկլիմային համապատասխան ծառերի և թփերի վերլուծական ընտրություն՝ բարձր արդյունավետության կանաչ գոտիների նախագծման համար:
  • Լանդշաֆտային ճարտարապետություն. Արտաքին միջավայրի գործառնական և գեղագիտական մոդելավորում՝ տարածքի արժեքի առավելագույն բարձրացման նպատակով:
  • Ոռոգման ավտոմատացված համակարգեր. Ջրային ռեսուրսների կառավարման ցանցերի անհատական չափագրում, նախագծում և սպասարկման ուղեցույցների պատրաստում:
  • Տարածքի բարեկարգում. Քայլուղիների նախագծում, ինչպես նաև՝ շենքերի արտաքին մակերեսի (քարե պատ, ապակի) բարձր ճնշման, անվնաս լվացման (քարշերինգ) պլանավորում:  Կորպորատիվ համապատասխանություն. Վերականգնման պլանների համապատասխանեցում պատվիրատուի CSR, ESG և Կայուն զարգացման ռազմավարության չափորոշիչներին:
Խնամված առանձնատան լանդշաֆտ՝ հարդարված կանաչապատմամբ
ՓՈՒԼ 03
Վերականգնում

Մասնագիտացված թիմերի կողմից 1-ին և 2-րդ փուլերի ուսումնասիրության արդյունքների կենսագործում, բուսաբանական/կառուցվածքային ճշգրիտ նախագծերի և շենքերի արտաքին մակերեսների բարձր ճնշման լվացման (քարշերինգ) ծառայությունների իրականացում (առանց ընթացիկ աշխատանքային ընդհատումների): Համապատասխանության և կատարողականի հաշվետվությունները տրամադրվում են աշխատանքի ավարտից հետո՝ հնարավոր ամենասեղմ ժամկետում:  

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երկու մասնագիտացված ուղղություն` որակի մեկ նշաձող:

ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ ԵՆՔ ՎԱՂ, ՄԻՋԱՄՏՈՒՄ ՃՇԳՐՏՈՐԵՆ ԵՒ ԿԱՆԽՈՒՄ ԽՆԴԻՐԸ:  Մենք չենք սահմանափակվում սովորական սպասարկմամբ։ Յուրաքանչյուր ծառայություն մատուցվում է փորձառու մասնագետների կողմից՝ կանոնավոր վերահսկողությամբ, հստակ գործընթացներով և ճշգրիտ հաշվետվողականությամբ։

SVC / A.1

Կորպորատիվ տարածքների և մասնավոր առանձնատների լանդշաֆտային նախագծում և կանաչապատում

Ներբակային կանաչապատումից մինչև տանիքների կանաչ միջավայրերի (բիոմների) նախագծում և գրասենյակային կանաչ անկյունների ձևավորում՝ յուրաքանչյուր նախաձեռնություն ճշգրտորեն նախագծված կայունության և կենսունակության ապահովման, ինչպես նաև՝ հաշվետվությունների թափանցիկության համար:

  • Մասնագիտացված անձնակազմի կողմից բույսերի ընտրություն
  • Խելացի ոռոգման չափագրում և ջրային կորուստների աուդիտ
  • Եռամսյակային մշտադիտարկում և փոխարինման ուղեցույցեր
SVC / A.2

Հանրային տարածքների կանաչապատում և խնամք

Մենք հանրային տարածքները վերածում ենք դիմակայուն կանաչ միջավայրերի՝ հաշվի առնելով դրանց իրական օգտագործումը, կարգավորող պահանջներն ու երկարաժամկետ արդյունավետությունը։ Կորպորատիվ տարածքների բակերից, փողոցներից և հրապարակներից մինչև քաղաքային և մարզային հանրային տարբեր գոտիներ՝ յուրաքանչյուր նախագիծ մանրակրկիտ պլանավորվում, համաձայնեցվում և իրականացվում է՝  ապահովելու համար երկարաժամկետ արդյունք։

  • Դիմակայուն.  նախագծված ի սկզբանե բարձր ծանրաբեռնվածությամբ հանրային միջավայրերի համար
  • Կարգավորող պահանջներին համապատասխան. թույլտվությունների, հասանելիության և հանրային տարածքների օգտագործման նորմերի պահպանմամբ
  • Համակարգված իրականացում. համապատասխան պետական կառույցների և համայնքային շահակիցների հետ համագործակցությամբ 
  • Չափելի արդյունք. իրականացված աշխատանքի արդյունքների փաստաթղթավորված հաշվետվություն
SVC / B

Շենքերի արտաքին մակերեսի խնամք

Պատերի բարձր ճնշման լվացում (karchering)`արտաքին մակերեսները վերականգնելու և պահպանելու համար՝ առանց բիզնեսի բնականոն աշխատանքի խաթարման։ Թիմերն աշխատում են ոչ պիկային ժամերին՝ կիրառելով վերահսկվող մեկուսացման մեթոդներ և ապահովագրական ամբողջական ծածկույթ:

  • Ապակու, քարի և մետաղի մակերեսների վերականգնում՝ նվազագույն անհարմարությամբ շենքի օգտագործողների համար
  • Ածխածնային նստվածքների և կենսաթաղանթի հեռացում՝ ոչ քայքայիչ մաքրող նյութերով
  • Մակերեսների վիճակի փաստաթղթավորված հաշվետվություն՝ յուրաքանչյուր սպասարկման փուլից հետո
  • Վիճակի վերահսկում. մակերեսների վիճակի փաստաթղթավորված գնահատում և հաշվետվություն՝ յուրաքանչյուր աշխատանքային փուլից հետո

Տարածքի պահպանման համակարգային մոտեցում

Ախտորոշումից մինչև իրականացում՝ Proxy Green Solutions-ը միավորում է կանաչապատումը, ինժեներական լուծումները և մակերեսների վերականգնումը՝ օբյեկտի կառավարման մեկ համակարգում։

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

ՄԵՆՔ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՒ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ԵՆՔ ԿԵՆՍՈՒՆԱԿ, ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՆԵՐ՝ ՄՏԱԾՎԱԾ ՁԵՒԱՎՈՐՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԻ ԵՒ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՇՆՈՐՀԻՎ:

Ծաղկած կանաչ մարգ՝ Դիլիջանի անտառապատ բլուրների և լեռների տեսարանով
ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Ստեղծել ապագա, որտեղ բարձր արդյունավետությամբ կանաչ տարածքները դառնում են մեր ապրելու, աշխատելու և համայնքային կյանքը ձևավորելու նոր չափանիշը։

Բարեկարգված առանձնատան տարածք՝ լեռնային տեսարանով
ՄԵՐ ՄԱՍԻՆ

«ՊՌՈՔՍԻ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2021 թ.-ին՝ կանաչ տարածքների խնամքը սովորական սպասարկման շրջանակներից դուրս բերելու նպատակով: Մենք համադրում ենք մասնագիտական դաշտային փորձը, մտածված ձևավորումը և շարունակական մշտադիտարկումը՝ տարածքները լավագույնս աշխատող և երկարաժամկետ կայուն պահելու համար

Մենք աշխատում ենք բիզնես կառույցների, շահույթ չհետապնդող կազմակերպությունների, գույքի սեփականատերերի և այն կառավարող հաստատությունների հետ, որոնք իրենց տարածքներում ակնկալում են մտածված ձևավորում, բարձրակարգ խնամք և երկարաժամկետ արդյունք։

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ
  • Ճիշտ լուծումը սկսվում է ճիշտ գնահատումից։ Որոշում կայացնելուց առաջ ուսումնասիրում ենք տարածքը, որպեսզի յուրաքանչյուր միջամտություն հիմնված լինի իրական կարիքի վրա։
  • Նախագծված երկարաժամկետ արդյունքի համար։ Բույսերի ընտրությունից մինչև մակերեսների խնամք՝ ընտրում ենք լուծումներ, որոնք նախատեսված են արդյունավետ և երկարատև արդյունքի համար։
  • Աշխատում ենք՝ առանց խաթարելու ձեր գործունեությունը։ Մեր թիմերը աշխատում են ձեր գործառնական ռեժիմին համապատասխան՝ հնարավորինս նվազեցնելով անհարմարությունը աշխատակիցների, այցելուների և տարածքի օգտագործողների համար։
  • Համակարգում ենք յուրաքանչյուր մանրուք։ Հանրային և ընդհանուր օգտագործման տարածքներում աշխատանքը կազմակերպում ենք՝ հաշվի առնելով համապատասխան կարգավորումները, գործառնական պահանջներն ու շահառուների ներգրավվածությունը։
  • Չափելի արդյունք և հաշվետվողականություն։ Մենք վերահսկում ենք աշխատանքը յուրաքանչյուր փուլում և հաշվետու ենք մեր հաճախորդներին՝ տրամադրելով կատարված աշխատանքի և տարածքի վիճակի չափելի և հստակ պատկեր։